Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը․ Մարիաստելա Ջելմինի
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացնում է Իտալիայի Պատգամավորների պալատում «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինի խոսքերը.
«Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում շուտափույթ խաղաղությանը վերականգնման համար քայլեր: Վերջ տալ ապակայունացնող վարքին, և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար»։
Կարծիքներ