Գողական ղեկավարներից մեկը շատրվանը «Доля воровская»-ով է միացնում, քրեական ենթամշակույթը արմատախիլ է արվելու

Գողական ղեկավարներից մեկը շատրվանը «Доля воровская»-ով է միացնում, քրեական ենթամշակույթը արմատախիլ է արվելու

Զորականի դեպքը տեղի է ունեցել նաև այն պատճառով, որ ձեր գողական համայնքի ղեկավարներց մեկը Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցված շատրվանը Գյումրիում միացնում է «Доля воровская» երգով:

Այս մասին Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջերս աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Հիշում եմ՝ երբ պատգամավոր էի ու քննարկվում էր Ազդարարման համակարգի ներդրման հարցը, ձեր խմբակցության պատգամավորներից մեկն ասում էր՝ չհասկացա, էս գործ տալու մասին օրենքի նախագիծ եք ընդունում: Այդ դեպքն այն պատճառով է, որ ՀՀ-ում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ: Պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, դաժան միջոցներ ձեռնարկել էդ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում