Քոլեջի 16-ամյա սանը Վանաձորում շոգեբաղնիքից տեղափոխվել է տուն, ապա հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է
Երեկ,ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Արթուր Ա-ն է, ով նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոում գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ աղբյուր տեղեկությունների, երեխան Վանաձոր քաղաքում գործող «Մալիբու» շոգեբաղնիքում ընկել է, ապա տեղափոխվել է տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Վանաձոր» ԲԿ։ Երեխան սովորում էր Երևան քաղաքի հայտնի քոլեջներից մեկում, իսկ հայրը Լոռու մարզում ճանաչված գործարար է։
Կարծիքներ