Էստոնիայում ռուսական Yandex.Taxi ծառայության գործունեությունն արգելվել է
Էստոնիայում ռուսական Yandex.Taxi ծառայության գործունեության արգելքն ուժի մեջ է մտել երկուշաբթի, հաղորդել է էստոնական ERR հեռսուստառադիո հեռարձակողը: Տեղեկանում ենք РИА Новости-ից:
Նշվում է, որ Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 31-ին:
Վարչապետի խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումն անհրաժեշտ է Էստոնիայի անվտանգությունը պաշտպանելու համար։ «Yandex»-ի արգելքը հստակ հաղորդագրություն է ուղարկում, որ ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցող ընկերությունները տեղ չունեն Էստոնիայում:
Կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ներքին պատժամիջոցների կիրառման էական պատճառ է դարձել Ռուսաստանի իշխանությունների վերջին որոշումն այն մասին, որ Yandex-ը պետք է իբր ընկերության կողմից հավաքագրված անձնական տվյալները փոխանցի ռուսական հետախուզական ծառայություններին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Կարծիքներ