Զելենսկին կոչով հանդես կգա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կոչով հանդես կգա։ Այս մասին երեքշաբթի գիշերը ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սպասում ենք Ուկրաինայի նախագահի ելույթին»,- հայտնել է Դանիլովը։ Նա հավելել է, որ այժմ ընթանում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը։
Դանիլովը պարզաբանել է, որ գերատեսչության նիստում մեծ թվով փաստաթղթեր են մշակվում օրենսդրությանը համապատասխան։
Կարծիքներ