Լոնդոնը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը երկուշաբթի երեկոյան հաստատել է, որ Լոնդոնը փետրվարի 22-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ:
«Վաղը մենք կհայտարարենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների՝ ի պատասխան միջազգային իրավունքի խախտման և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա հարձակման»,- Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։
Կարծիքներ