Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով.Սուրենյան
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է՝ Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով»,-նշել է նա:
Կարծիքներ