Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Այց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին և հանդիպում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանի հետ միասին երեկ այցելեցինք Վեհափառ Տիրոջը՝ ստանալու իր օրհնությունը և քննարկելու Մայր Աթոռի հետ համագործակցության շրջանակները:

Վեհափառ Տիրոջ հետ հանգամանալից զրույց ունեցանք Մայր Աթոռի հովանու ներքո գործող սփյուռքյան թեմերի հետ մեր համագործակցության և նախանշվող նոր ծրագրերի մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու և օրհնության ներքո շարունակվելու և էլ ավելի է սերտացվելու Մայր Աթոռի կառույցների և թեմերի հետ մեր համագործակցությունը, որը կրելու է նաև համասփյուռքյան ընդգրկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում