Ղրղզստանի երեք գյողական օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել սահմանային բախման պատճառով

Ղրղզստանի երեք գյողական օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել սահմանային բախման պատճառով

Ղրղզստանի երեք գյուղական օկրուգների տարածքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Տաջիկստանի հետ սահմանին տեղացի բնակիչների միջեւ ծայր առած բախման պատճառով: Ապրիլի 29-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բաթքենի մարզում (Ղրղզստան) հանրապետության լիազոր ներկայացուցչի աշխատակազմում:

Խոսքը վերաբերում Է երեք օկրուգների, որոնք գտնվում են Տաջիկստանի հետ սահմանի մերձակայքում, նշել են լիազոր ներկայացուցչի աշխատակազմում: Ապրիլի 28-ին երկու պետությունների սահմանին տեղացի բնակիչների միջեւ բախում Է սկսվել ջրաբաշխիչ կետի շրջանում, որը Տաջիկստանը համարում Է իր տարածքը, իսկ Ղրղզստանը՝ վիճելի տարածք: Ապրիլի լույս 29-ի գիշերը, Ղրզստանի սահմանապահ ծառայության հաղորդմամբ, իրադրությունը սրվել Է եւ ներկայումս «լարված» Է: Դիմակայության ընթացքում վնասվածքներ են ստացել Ղրղզստանի չորս բնակիչ եւ Տաջիկստանի յոթ քաղաքացի: Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահանի երկարությունը կազմում Է շուրջ 980 կիլոմետր, Խորհրդային Միության փլուզումից հետո սահմանին մնացել են տասնյակ վիճելի հատվածներ: Ներկայումս սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում արդեն նկարագրված Է շուրջ 580 կիլոմետր սահմանային գիծ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում