Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը

73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Նախագահի գործերի նախարարությունը հայտարարում է ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ժողովուրդներին և ողջ աշխարհին ազգի առաջնորդ, նրա հովանավոր, պետության նախագահ նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան մասին:

Նա մահացել է այսօր՝ մայիսի 13-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում