Ադրբեջանցի սակրավոր է պայթել ականի վրա
Ադրբեջանի ԱԻՆ սակրավորն Աղդամում պայթել է ականի վրա, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարտական և հատուկ պատրաստության վարչության բաժնի պետ կապիտան Սուլեյման Վագիֆ օղլու Հեյդարովը վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունի ժամանակ: Նա ծանր վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք` նախօրեին նույն շրջանում նմանատիպ ևս մի միջադեպ է տեղի ունեցել: 40-ամյա տղամարդն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։
Կարծիքներ