Ողբերգական դեպք Երևանում. երթուղայինի վարորդը ղեկին հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք Երևանում. երթուղայինի վարորդը ղեկին հանկարծամահ է եղել

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ 63-ամյա Լևոն Գևորգյանը մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան վարելիս «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է ինքնազգացողության վատացում և ղեկին մահացել է:

Մեքենան դեպքի պահին բախվել է նշված հատվածում կայանված «Օպել»-ին:

Ըստ աղբյուրի՝ «Գազել»-ը սպասարկում է թիվ 77 երթուղին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում