Արայիկ Հարությունյանը և Մեսրոպ Առաքելյանը քննարկել են արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ Արցախ այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։
Վերահաստատեցի կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն ամրագրելը։
Միևնույն ժամանակ, կարևորեցի Հայաստանում իրենց կեցությունը շարունակող արցախցիների նկատմամբ մեր պատասխանատվությունը, որոնք արտացոլված են մի շարք ծրագրերում։
Քննարկեցինք նաև Արցախի սոցիալ-տնտեսական ակտիվության վերականգնմանն ուղղված կայուն զարգացման հնարավոր ծրագրերը։
Մեր նախարարությունը ամենօրյա կապի մեջ է Արցախի կառավարության գործընկերների հետ՝ միջոցառումները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»,- ասված է Առաքելյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ