Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում լ «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Երևան այցելած միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներն ու ՀՀ-ում հավատարմագրված տարբեր պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններ:
«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարները, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը:
Կարծիքներ