Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային համաձայնագրի վերահաստատման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը

Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային համաձայնագրի վերահաստատման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը

Երկուշաբթի օրը Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերահաստատման բանակցությունների ութերորդ փուլը: Այն կբացվի Իրանի համատեղ հանձնաժողովի և հինգ միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) նիստով, որոնց ներկայացուցիչները կշարունակեն քննարկել ՀԳՀԾ-ի սկզբնական ձևով իրականացման հեռանկարները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար, Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ութերորդ փուլը կարող է լինել վերջինը, բայց դրա համար այն պետք է լինի ամենաերկարը, քանի որ շատ մեծ ծավալի աշխատանք պետք է կատարվի: Նրա խոսքով, ընդհանուր տրամադրվածություն կա փորձել ամբողջ բանակցային աշխատանքն ավարտել մինչև եկող տարվա հունվարի վերջ-փետրվարի սկիզբ։

Վիեննայի բանակցություններում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ դեռևս չկան։ Կողմերի երկխոսությունն ընթանում է անուղղակիորեն՝ Եվրամիության համակարգողի միջոցով։ 

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները Վիեննայում ընթանում են 2021 թվականի ապրիլից։ Բանակցողներն արդեն հաստատել են, որ աշխատանքը կշարունակվի այն փաստաթղթերի հիման վրա, որոնք մշակվել են վեց փուլերի ընթացքում մինչև 2021 թվականի հունիսը։ Այսպիսով, կողմերը որոշեցին, թե ԱՄՆ-ի որ պատժամիջոցները պետք է չեղարկվեն Իրանի դեմ, և միջուկային ոլորտում քայլերի ցանկը, որոնք Իրանը պետք է ձեռնարկի իր միջուկային պարտավորություններին վերադառնալու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում