Կամչատկայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքը։
«Էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկից 87 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ բնակիչները ցնցումները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ