Ռուսական ուժերը խափանել են Մարիուպոլից դուրս գալու ուկրաինական զինվորների փորձը․ ՌԴ ՊՆ

Ռուսական ուժերը խափանել են Մարիուպոլից դուրս գալու ուկրաինական զինվորների փորձը․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունն առավոտյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ոչնչացվել են ուկրաինական կողմի զինամթերքի պահեստներ, 32 ռազմական օբյեկտ, 2 անօդաչու թռչող սարք։

Գերատեսչությունը նաև մանրամասներ է ներկայացրել Մարիուպոլում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Մարիուպոլի «Իլյիչ» գործարանի տարծքում շրջափակված ուկրաինական զորքերի ստորաբաժանումների մնացած մասն օրվա մութ ժամերին քաղաքից դուրս գալու անհաջող փորձ կատարեց։ Շուրջ 100 զինվորական զրահամեքենաներով փորձեց կռվով դուրս գալ գործարանի տարածքից և լքել քաղաքը։ Ավիացիայի և հրետանու հարվածներով այդ փորձը խափանվեց»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում