Կարևոր փաստեր՝ Ադրբեջանի կողմից Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ. Թաթոյան

Կարևոր փաստեր՝ Ադրբեջանի կողմից Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է տվյալներ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից: 

«Կարևոր փաստեր՝ Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
 

Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ:
 

Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից:
 

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով` պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 
 

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել 163 խաղաղ բնակիչ: Տվյալներն` ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում