Փախնողների ու չփախնողների մասին․Դանիել Իոաննիսյան

Փախնողների ու չփախնողների մասին․Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

Փախնողների ու չփախնողների մասին

Մարիոպոլի պաշտպանները, գտնվելով շրջափակման մեջ, սեղմած ատամներով այնքան կռվեցին, որ Պուտինը այսօր հրապարակավ հրաժարվեց իրենց գրոհելու պլաններից:

Մարիոպոլի պաշտպանները չէին ասում «Զելենսկին հողերը ծախեց», չեին փախնում տարբեր հիմնավորումներ հորինելով: Ատամները սեղմում ու անգամ ամենահուսահատ վիճակում գրագետ կռիվ էին տալիս:

Իսկ մեր մոտ Վանեցյանի նմանները մի երկու ընկնող արկի ձայն լսելուց փախնում էին ու հետո բոլորին մեղադրում դավաճանության մեջ:

Թե բա «Պատիվ ունեմ»... Ո՞նց կարա փախնող սպան պատիվ ունենա:

Հ.Գ. Վանեցյանը, բայց, միակ փախնողը չէր: Չեմ կարող չհիշել Հադրութից փախնող մեր բանակի ստորաբաժանումները, որոնք անգրագետ ու վախկոտ հրամանատարության պատճառով չդիմադրեցին քաղաք մտած իրենցից մի քանի անգամ ավելի քիչ ադրբեջանցիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում