ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի Հայաստանի սահմանային անցակետեր

ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի Հայաստանի սահմանային անցակետեր

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և զարգացնել համագործակցության առկա մակարդակը՝ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի ՀՀ սահմանային անցակետեր: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում