Արտակարգ դեպք ինքնաթիռում. Արսեն Թորոսյանն ամբողջ թռիչքի ժամանակ բժշկական օգնություն է ցուցաբերել 2 ուղևորներին (լուսանկարներ)
Օրերս կայացած Աթենք-Երևան չվերթի ժամանակ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ինքաթիռում բժշկական օգություն է ցուցաբերել միանգամից երկու ուղևորի, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ինքնաթիռի արտակարգ վայրէջքից։ Ինքնաթիռում ականատես ուղևորները մեզ հայտնեցին, որ թռիչքից կարճ ժամանակ անց ուղեկցորդուհիները բարձրախոսով խնդրել են՝ եթե օդանավում գտնվող բժիշկներ կան, մոտենան իրենց՝ առողջական խնդիրներ ունեցող տիկնոջն առաջին օգնություն տրամադրելու համար։ Օգնության կանչին արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը: Շուրջ մեկ ժամ օգնություն տրամադրելուց հետո, երբ այլևս անհրաժեշտություն չկար արտակարգ վայրէջք կատարելու, պարզվել է, որ ևս մեկ ուղևորի օգնելու կարիք կա: Գրեթե ողջ թռիչքի ընթացքում Թորոսյանը գտնվել է ինքնաթիռի հետնամասում՝ բուժօգնություն տրամադրելով մինչև այն պահը, երբ ինքնաթիռի անձնակազմի հրավերով վայրէջքից հետո մոտեցել են Շտապօգնության ծառայության աշխատակիցները: Նախկին նախարարի հոգատարությունը չի վրիպել նաև ինքնաթիռում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և հայաստանցիների ուշադրությունից, որոնք հետևել են ողջ ընթացքին:
Կարծիքներ