ԵԽ նախագահը Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ղեկավար Ռոբերտա Մեցոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում․
«Այսօր Գրանադայում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հրավիրեցի ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում»,- ասել է նա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ աջակցության կարիքն ունի. «Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է հազարավոր մարդկանց կողմից Լեռնային Ղարաբաղը լքելուց հետո»,- հավելել է նա։
Կարծիքներ