ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսից պատվաստումների ավելի քան 75 տոկոսը բաժին է ընկնում 10 երկրների
COVAX-ի միջազգային մեխանիզմի միջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման հաջող իրականացումը սպառնալիքի տակ է հայտնվել մեկ շնչին բաժին ընկնող բարձր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում պատվաստանյութի բարձր պահանջարկի պատճառով: Այս պահին պատվաստումների ճնշող մեծամասնությունը (76 տոկոս) բաժին է ընկնում աշխարհի ընդամենը 10 երկրներին, երեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը:
Ելույթ ունենալով Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված բարձր մակարդակի խորհրդաժողովում՝ նա նշել է. «Աշխարհում արդեն կատարվել է 459 մլն պատվաստում, սակայն դրանց 76 տոկոսը բաժին է ընկնում ընդամենը 10 երկրների»: «COVAX - ի հաջողությունը ռիսկի է ենթարկվում որոշ պետություններում բարձր եւ միջին եկամուտներով պատվաստանյութի պահանջարկի հետեւանքով», - արձանագրել է գլխավոր տնօրենը եւ հավելել, որ մինչ այժմ պատվաստումը «այնքան իրավահավասար չէր, որքան ցանկալի կլիներ»:
Կարծիքներ