ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի խոցման մասին

ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի խոցման մասին

Սիրիական Դեր Զորում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարվածի: Ամերիկացի զինվորականների շրջանում կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Al-Mayadeen-ը:

«Հրթիռներն արձակվել են Դեր Զորում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ: Ամերիկացի մի քանի զինվորականներ են վիրավորվել»,- ասված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ զինված ուժերը արաբա-քրդական զինված խմբավորումների հետ վերահսկում են Սիրիայի հյուսիսն ու հյուսիս-արևելքը, որտեղ գտնվում են Սիրիայի գազի ու նավթի խոշոր տեղանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում