Պայմանագրի խզման համար «Բարսելոնան» Կումանին նախատեսվածից քիչ կվճարի
«Բարսելոնան» համաձայնության է եկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ պայմանագրի՝ ժամանակից շուտ խզման պայմանների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ որպես փոխհատուցում կատալոնացիները Կումանին կվճարեն ոչ թե 12 մլն եվրո, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այլ՝ 10 մլն։
Հիշեցնենք, որ Կումանը «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին։ 2020/2021 մրցաշրջանում կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ նվաճել է Իսպանիայի գավաթը, իսկ Իսպանիայի առաջնությունում՝ զբաղեցրել 3-րդ տեղը։
Կարծիքներ