Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

 Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ հղում անելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությանը:

«Ինչպես Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակն է նշել բոլորիս անունից տարածված հայտարարության մեջ՝ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապա՛ղ վերականգնվի: Մենք հստակորեն աջակցում ենք Եվրոպական միության այս միասնական դիրքորոշմանը», -նշել է Չեխիայի Հանրապետության դեսպանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում