Հայտնի է՝ որ դեպքում Բեյլը կավարտի կարիերան

Հայտնի է՝ որ դեպքում Բեյլը կավարտի կարիերան

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը մոտ ժամանակներս կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

Այս մասին գրում է Armsport.am-ը։

COPE-ը վստահեցնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը երկար մտորումներից հետո որոշել է թողնել ֆուտբոլը, եթե Ուելսի հավաքականը դուրս չգա ԱԱ-2022։

Նախօրեին Ուելսը ԱԱ-2022-ի որակավորման փուլի կիսաեզրափակչում Բեյլի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց Ավստրիային։ Հունիսին Ուելսի ընտրանին կհանդիպի Շոտլանդիա-Ուկրաինա զույգի հաղթողի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում