Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ-ում ստացվել է 7 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ-ում ստացվել է 7 ահազանգ՝  ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում, Երևան-Մեղրի և Նոր Երզնկա-Եղվարդ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 9 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում