Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան

Ավելի քան երկու ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Ազնիվ Բաղդասարյանն արդեն Հայաստանում է: Sputnik.Armenia-ի հետ զրույցում վերջինս հայտնել է, որ երեք այլ գերիների հետ միասին փոխանցվել է Հայաստանում:

«Ես արդեն մի քանի օր է՝ տանն եմ»,- ասել է նա:

Բաղդասարյանը փորձում է հարմարվել հանգիստ կյանքին, շփվում է հարևանների հետ: Կյանքի սովորական հունին վերադառնալ է օգնում նաև նրա կատուն՝ Պուշոկը: 

Այն մասին, որ Բաղդասարյանը Բաքվում է, հայտնի է դարձել հոկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսից, որին մասնակցել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում