ԱՄՆ-ը մտադիր է շարունակել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ՝ Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ՝ Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ

Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ եվրոպական անվտանգության հարցերում: Այս մասին հինգշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք նոր տեղեկություններ կան ՆԱՏՕ-ի երկրների և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարած անվտանգության հանդիպման մասին։

«Կարծում եմ՝ նախագահը նկատի ուներ քննարկումների և շփումների ամբողջ շարքը, որոնք մենք այս պահին շարունակում ենք ունենալ», - պատասխանել է Փսակին։ Սակայն, ըստ նրա, ինքը դեռ չի կարողացել կոնկրետ հանդիպումների մասին զեկուցել։ «Երկու նախագահները հանձնարարել են իրենց թիմերին շարունակել փոխգործակցությունը, և մենք նաև ակնկալում ենք, որ այն կշարունակվի», - պարզաբանել է Սպիտակ տան խոսնակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում