Գնել են լրատվամիջոցներ և մանիպուլացնում են հասարակական կարծիքը՝ ասում էր Պուտինը․ 2018-ից հետո Հայաստանում ամենաշատը հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանը
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ամենաշատ հարձակման ենթարկվում է երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնության կողմից սիրված և ընդունելի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ֆեյք լուրեր, հորինվածքներ, վիրավորանքներ, ատելության տարածում Փաշինյանի անձի և նրա ընտանիքի նկատմամբ,- գրում է ArmeniaNews-ը։
Փաշինյանի մասին այս 3 ու կես տարիներին այնքան ստեր են հորինել ու մանիպուլացրել հասարակությանը, որ կորցրել ենք դրանց հաշիվը: Այդ ամենն անում են մարդիկ, որոնք թալանել են Հայաստանը, բանակը, առողջապահությունը, գործարարներին, պետ բյուջեն: Թալանել են ամեն ինչ, ստեղծել լրատվամիջոցներ և դրանցով ահաբեկում են մեր երկիրն ու երկրի ղեկավարին: Այս նույն խնդիրներն ունեցել է նաև Վլադիմիր Պուտինը, երբ նոր էր սկսել ղեկավարել Ռուսաստանը:
Պատմական ակնարկ:
2000 թվականի օգոստոսի 12-ին զինավարժություններին մասնակցելու ժամանակ Բարենցի ծովում, Սեւերոմորսկից 157 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հյուսիսային նավատորմի լավագույն ատոմային սուզանավը: Բարենցյան ծովում «Կուրսկը» կատարում էր ուսումնական վարժանք: Նախատեսված էր, որ սուզանավը ջրի համապատասխան խորության վրա հրթիռակոծելու է երևակայական թշնամուն: Ամեն բան, սակայն, այլ սցենարով ընթացավ: Ռուսասաստանի Դաշնության պաշտոնական վարկածի համաձայն’ սուզանավի պոչային հատվածում պայթել է այնտեղ տեղադրած հրթիռներից մեկը, ինչն էլ շղթայական ռեակցիա է առաջացրել ու պայթել են մյուս հրթիռները ևս: Նավը վթարվեց Պուտինի նախագահության 97-րդ օրը: Օգոստոսի 22-ին, երբ պարզ դարձավ, որ բոլոր ծովահենները զոհվել են, Վ.Պուտինը հանդիպեց զոհվածների հարազատներին: Հանդիպումը շատ ծանր էր. հարազատները Պուտինին մեղադում էին անգործության մեջ: Ի պատասխան Վ.Պուտինն 3 անգամ զայրացավ և ահա թե ինչ ասաց լրագրողներին
«Այնտեղ հեռուստատեսությամբ կան մարդիկ, ովքեր այսօր ամենաշատն են գոռում, և ովքեր 10 տարվա ընթացքում ավերել են հենց այն բանակն ու նավատորմը, որտեղ այսօր մարդիկ են զոհվում ։ Այսօր նրանք այդ բանակի պաշտպանների առաջին շարքերում են։ Բանակի եւ նավատորմի վերջնական փլուզման և հեղինակազրկման նպատակով: Մի քանի տարում նրանք թալանեցին և հիմա այդ փողով գնում են բոլորին և ամեն ինչ: Համապատասխան էլ օրենքներ ստեղծել»,- հայտարարեց Պուտինը:
«Թալանել են, գնել են զանգվածային լրատվամիջոցներ և մանիպուլացնում են հասարակական կարծիքը»,-հավելեց նա:
ՌԴ այսօրվա հզոր առաջնորդ Վլադիմիր Պուտինը փաստորեն ժամանակին ունեցել է այն նույն խնդիրները, որոնք իր ղեկավարման սկզբին ուներ և հիմա էլ մի փոքր ունի Նիկոլ Փաշինյանը:
Բանն այն է, որ երկրներ թալանողները չունեն հայրենիք, չունեն սեր, չունեն սրբություն: Դրանք կլինեն միշիկներ թե բերեզովսկիներ, քոչարյա, թե սերժ, նույն մարդիկ են, որոնց նպատակը միայն ու միայն թալանն ու երեսպաշտությունն է:
Կարծիքներ