ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 2021-ին գործունեության հաշվետվությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ապրիլի 27-ի նիստում հաստատել է 2021 թվականի իր գործունեության հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացրին ՀԾԿՀ-ից, առանձին բաժիններով ներկայացվել է տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության շրջանակում իրավական ոլորտի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2021 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ հաշվետվությանը հասանելի է այստեղ։
Կարծիքներ