Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի ԱԱ-ում. չեմպիոնը 17-ամյա ուզբեկ գրոսմայստերն է
Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունն ավարտված է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի նոր չեմպիոնը Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է, 3 հնարավորից հավաքեց 9,5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով դարձավ աշխարհի նոր չեմպիոն: Մագնուս Կարլսենը միայն 4–րդն է:
Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստերներից Տիգրան Պետրոսյանը 27-րդն է՝ 8 միավորով, Շանթ Սարգսյանը 29-րդը, Գաբրիել Սարգսյանը` 31-րդը, Հայկ Մարտիրոսյանը` 33-րդ տեղ, Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով 42-րդն հորիզոնականում է։ Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հավաքեցին 6,5-ական միավոր ու համապատասխանաբար 76-րդ, 86-րդ, 87-րդ տեղերում են: Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 5 միավոր , նա 141-րդն է։
Կանանց պայքարում Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը 28-րդն է (6,5 միավոր), իսկ Սուսաննա Գաբոյանը` 94-րդը (3,5 միավոր):
Կարծիքներ