Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. 5-ամյա երեխան մահացել է

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում.  5-ամյա երեխան մահացել է

Հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Սերս գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Բենիամինյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Զառիթափ-Մարտիրոս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:

Վթարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Արամ Բենիամինյանը տեղում մահացել է, իսկ 10-ամյա Նարեկ Բենիամինյանը և ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի՝ վարորդի հետ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը վարորդի որդիներն են: Վթարի պատճատերից մեկն էլ այն է, որ նշված ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճել կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում