SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել 60 Starlink արբանյակ

SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել 60 Starlink արբանյակ

Միացյալ Նահանգներում SpaceX-ը Falcon 9 հրթիռակրով երեքշաբթի՝ մայիսի 4-ին, ևս 60 Starlink արբանյակներ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: Այս մասին SpaceX-ը հայտնել է Twitter-ում:

«Հաստատվել է 60 Starlink արբանյակների տեղակայումը՝ այս տարի ավարտելով SpaceX-ի 10-րդ Starlink առաքելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արբանյակների արձակումը կատարվել է Ֆլորիդայի Քենեդիի անվան արձակման համալիրից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում