Աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել «Moderna»-ն
Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես-2021-ը (World Vaccine Congress Washington 2021) կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչել ամերիկյան ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը: Այս մասին այսօր գրել է ТАСС-ը:
Հաղթողի հարթակում են եղել նաև «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:
Հիշեցնենք, որ «Moderna»-ն ներկայացնում է «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը: Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ էր անցնում 2020 թվականի մարտի 17-ից:
Կարծիքներ