Քիչ առաջ այցելեցի հրմշտոցի արդյունքում տուժած ոստիկանության զորքերի ծառայող Դավիթ Մինասյանին և այսօր ձերբակալված Շուռնուխի գյուղապետի եղբորը` Արարատ Աղաբեկյանին. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ այցելեցի հրմշտոցի արդյունքում տուժած ոստիկանության զորքերի ծառայող Դավիթ Մինասյանին և այսօր ձերբակալված Շուռնուխի գյուղապետի եղբորը` Արարատ Աղաբեկյանին։
Կարող եմ ասել, որ ըստ բժիշկների, այս պահին ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Արարատ Աղաբեկյանը որևէ բողոք (այդ թվում` առողջական վիճակից) չներկայացրեց ու զրույցից հրաժարվեց։
Կարծիքներ