Վրաստանում մոտ 30 հազար երեխա հիվանդացել է կորոնավիրուսով
Վրաստանում 30 հազար երեխա է կորոնավիրուսով հիվանդացել։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի Իվանիշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն:
Կորոնավիրուսի երրորդ ալիքի առաջացման հետ կապված ՝ նա հորդորել է բոլոր ծնողներին երկարատև ախտանիշների դեպքում խորհրդակցել բժշկի հետ։
«Վարակվելուց հետո մինչև 6-8 ամիս ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները շարունակում են ունենալ հին ախտանիշներ կամ զարգանում են բոլորովին նորերը: Ընդհանուր առմամբ, համարվում է, որ բնակչության 10% -ի մոտ ախտանիշերը կարող են պահպանվել ավելի քան 12 շաբաթվա ընթացքում, իսկ 30-33%-ի մոտ՝ ավելի կարճ ժամանակ»,- ասել է Չխաիձեն:
Կարծիքներ