ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ․ Զախարովա

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը կդառնա ապակայունացնող գործոն և կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման հայտարարություններն արդեն չափազանց վտանգավոր են, իսկ նման մատակարարումները, ինչպես արդեն ասել են նախագահի վարչակազմի ներկայացուցիչները, կդառնան ապակայունացնող գործոն, որը խաղաղություն չի բերի Ուկրաինային: Իսկ երկարաժամկետ հեռանկարների տեսանկյունից դա կարող է ունենալ ավելի վտանգավոր հետևանքներ», – ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիմումը ԱՄՆ-ին С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ՝ որպես ոչ թռիչքային գոտու ստեղծման այլընտրանք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում