Էրդողանը խոստացել է շարունակել ջանքերը Պուտինի և Զելենսկիի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։
Նշելով, որ դիվանագիտության ոլորտում իրենք ինտենսիվ ջանքեր են գործադրում խաղաղության հաստատման համար՝ Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունեն արագ հասնել մշտական հրադադարի, իսկ պատերազմի շարունակությունը ոչ մեկին ձեռնտու չէ։
Էրդողանը նաև հայտնել է, որ շարունակելու է ջանքերը՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։
Նշելով, որ իրենք շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել ուկրաինացիներին՝ Էրդողանը շեշտել է մարդասիրական միջանցքների արդյունավետ գործունեության կարևորությունը։
Կարծիքներ