Պուտինը ուշադիր է Իսրայելի անվտանգության կարիքների նկատմամբ․ Բենեթ

Պուտինը ուշադիր է Իսրայելի անվտանգության կարիքների նկատմամբ․ Բենեթ

Հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը Իսրայելի կառավարության ամենշաբաթյա հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադիր է Իսրայելի անվտանգության կարիքների նկատմամբ։

«Նախագահ Պուտինը և ես, անշուշտ, քննարկել ենք իրավիճակը Սիրիայում: Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք սահուն համակարգել այնտեղ նուրբ և բարդ իրավիճակը», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Մենք խոսեցինք նաև իրանական միջուկային ծրագրի մասին, որի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացնում»,- հավելել է Բենեթը։ Նա նշել է, որ ընդամենը մի քանի ժամ առաջ է վերադարձել Սոչիից, ուր ուրբաթ օրը հանդիպել է Ռուսաստանի առաջնորդի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում