ՄԻՊ-ը դատապարտում է բուժաշխատողների նկատմամբ բռնությունն ու կոչ անում բացառել ցանկացած նման դրսևորում
Ցավալի է արձանագրել երեկ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնության դեպքը: Նմանօրինակ վերաբերմունքը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունն ու կարևոր մարդասիրական առաքելությունը պետք է արժանանա յուրաքանչյուրիս բարձր գնահատականին:
Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունն ու նշանակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում բացառել ցանկացած տեսակի բռնության դրսևորումներ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 16-ին՝ ժամը 13:23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին:
Կարծիքներ