Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է բոլոր միջոցները Սոմալիում կայունության հասնելու համար

Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է բոլոր միջոցները Սոմալիում կայունության հասնելու համար

ԱՄՆ-ն անհանգստացած է Սոմալիում հետաձգված ընտրություններով և օգտագործում է իր տրամադրության տակ եղած միջոցները՝ աֆրիկյան այդ հանրապետությունում կայունություն և խաղաղություն հաստատելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ կիրակի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։

Նա ընդգծել է Սոմալիում ընտրական գործընթացի բարելավման ու արագացման անհրաժեշտությունը։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են շարունակվող ձգձգումներով և ընթացակարգային խախտումներով, որոնք խաթարում են այս գործընթացի վստահելիությունը», - ասել է դիվանագետը՝ մատնանշելով վստահելի, բաց և համընդհանուր խորհրդարանական և նախագահական ընտրությունները որքան հնարավոր է շուտ ավարտելու և լուծելու կարևորությունը»։ 

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Սոմալիում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն և կօգտագործի հասանելի գործիքները այդ նպատակներին հասնելու համար», - եզրափակել է Փրայսը` չնշելով, թե որ միջոցները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում