2022 թվականին երկրները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի գլոբալ համաձայնագիրը

2022 թվականին երկրները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի գլոբալ համաձայնագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը ասել է, որ երկրները կսկսեն բանակցել 2022 թվականին համաճարակի դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի շուրջ, որը կուժեղացնի կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Իզվեստիա» թերթում հրապարակված իր հոդվածում։

«Մենք պետք է կառուցենք առողջապահական անվտանգության ավելի ուժեղ համակարգեր ամբողջ աշխարհում: 2022 թվականին երկրները կսկսեն բանակցել համաճարակի դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի շուրջ, որը կօգնի ամրապնդել կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև աշխարհին անհրաժեշտ համակարգերն ու գործիքները»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

  Նա նաև կարծում է, որ բոլոր երկրները պետք է ներդրումներ կատարեն առողջության առաջնային պահպանման համակարգի ամրապնդման համար։ Նրա խոսքով՝ հենց այս համակարգն է ընկած առողջապահական ծառայությունները բոլորին հասանելի դարձնելու հիմքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում