Ավելի քան հարյուր հազար բժիշկ մահացել է կորոնավիրուսից

Ավելի քան հարյուր հազար բժիշկ մահացել է կորոնավիրուսից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ( ԱՀԿ ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարից այս տարվա մայիս ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 հազար բժիշկ: Այդ մասին գրում է Риа новости-ն։

Նա հայտնել է, որ ԱՀԿ-ն և կազմակերպության գործընկերները հրապարակել են համատեղ զեկույց, որը, ի թիվս այլ բաների, պարունակում է կորոնավիրուսից բժիշկների պաշտպանությունն ուժեղացնելու կոչ:

Նրա խոսքով, 119 երկրների տվյալները ցույց են տալիս, որ միջին հաշվով աշխարհի հինգ բուժաշխատողներից երկուսը լիովին պատվաստված են: 

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ Աֆրիկայում բժիշկների պատվաստման մակարդակը չափազանց ցածր է, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրների մեծ մասում բուժաշխատողների ավելի քան 80%-ը լիովին պատվաստված է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում