Ցուկերբերգը փոխում է իր ընկերության անունը
Ինչպես նշում է The Verge-ը, հաջորդ շաբաթ Ցուկերբերգը պատրաստվում է փոխել ընկերության անունը:
Facebook-ի նոր անունը խիստ գաղտնիք է, նույնիսկ բարձր ղեկավարության շրջանում քչերը գիտեն:
Գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պլանավորում է այդ մասին հայտարարել հոկտեմբերի 28-ին կայանալիք ամենամյա համաժողովի ժամանակ, սակայն դա կարող է լինել ավելի վաղ:
Ինչպես նշում է The Verge-ի աղբյուրը, անվան փոփոխությունը նպատակ ունի հնարավորություն տալ տեխնոլոգիական հսկայի ընդլայնվող դաշտի համար: Նա ցանկանում է, որ ընկերության անունը կապվի ոչ միայն սոցիալական մեդիայի հետ:
Կարծիքներ