Մահվան ելքով վրաերթ Չարենցի փողոցում
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 73-ամյա Միսակ Ք-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենցի 1 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կարծիքներ