Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե. Ջ., ծնված 1978 թ.) և էլեկտրական մոպեդը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոպեդի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են մոպեդը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում