Չինաստանի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվել, 12-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Այս մասին կիրակի հայտնել է Sina տեղեկատվական պորտալը։
Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակն առաջացել է Բեյչուան Ցյան ինքնավար շրջանի տարածքում հորդառատ անձրեւների պատճառով։ Աղետի գոտում է հայտնվել 22,3 հազար մարդ. Տեղ-տեղ լուրջ վնասվել են ճանապարհներն ու էլեկտրահաղորդման գծերը։
Իշխանությունները փրկարարներ ու բժիշկներ են ուղարկել հորդառատ անձրեւներից տուժած շրջաններ։ Անհետ կորած բնակիչների որոնումները շարունակվում են։
Կարծիքներ