Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել բնակավայրերում հայտնաբերած օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել բնակավայրերում հայտնաբերած օձերին

Սեպտեմբերի 24-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Կապան քաղաքներում և Բաղանիս, Նոր Գեղի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 2 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում